Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Շիրակը» չի զիջում դիրքերը

«Շիրակը» չի զիջում դիրքերը
27.11.2012 | 12:06

Հայաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում հյուրընկալելով «ՈՒլիսին»` Գյումրիի «Շիրակը» 2:0 հաշվով հաղթանակի հասավ ու պահպանեց առաջատարի իր դիրքերը: Գոլերը խփել են Դավիթ Հակոբյանն ու Մկրտիչ Նալբանդյանը: Անհաշտ պայքար ծավալվեց «Փյունիկ»-«Իմպուլս» մրցակցությունում: Այստեղ խաղի մինչև ութսունմեկերորդ րոպեն հավասարություն էր` 2:2: Վճռական եղավ փյունիկցի Դավիթ Մանոյանի հարվածը: Մինչ այդ գոլերի հեղինակ էին դարձել տանտերերից` Կամո Հովհաննիսյանն ու Վիուլեն Այվազյանը (31 և 57-րդ րոպեներ), հյուրերից` Արտակ Խաչատրյանն ու Նորայր Գյոզալյանը (39 և 40-րդ րոպեներ): Տուրում վստահ ելույթ ունեցավ և «Միկան»: Սեմյոն Մուրադյանի արձանագրած գոլը խաղի իննսուներորդ րոպեին նվազագույն հաշվով հաղթանակ ապահովեց «Արարատի» նկատմամբ: «Միկան» շարունակում է հինգ միավորով հետ մնալ Գյումրիի «Շիրակից»: Նախօրեին կայացած «Գանձասար»-«Բանանց» մրցավեճում ուժեղագույնը կապանցիներն էին: Նրանք հյուրերի նկատմամբ առավելությունն ապահովել են ի հաշիվ բրազիլացի Դիեգո Լոմբայի դուբլի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ